Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչու՞ պետք է կառավարությունը արգելի ռաբիզը, եթե ինքը ռաբիզ է»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
as-2

«Կառավարության նպատակը զոմբիացած, ոչ թե խելացի մարդիկ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի մշակութային կյանքին, ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ռեժիսորն, ամեն դեպքում, հույսեր է կապում մշակույթի նորանշանակ նախարարի հետ. «Նոր վարչապետը բերել է մարդկանց, որոնք գոնե մի քիչ հաճելի դեմքեր են, իսկ դա շատ կարևոր բան է: Չոռնի Գագիկի դեմքին նայում ես, հանցագործի տեսք ունի»,-նշեց նա: Ծատուրյանն անդրադարձավ նաեւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը՝ ասելով. «Ինչու՞ են ծնվում այս հաղորդումները՝ մի պարզ պատճառով, ճաշակի, մտքի, ինտելիգենտության, պատրաստվածության բացակայության, մտահորիզոնի նեղ վիճակի: Երեխան որ ծնվեց, մայրը եթե փնթի է, երեխան սովորում է կեղտին, հիմա ժողովուրդը սովորել է այդ ռաբիզին: Մեր կառավարությունը ոչ մի ծրագիր չունի, ոնց ուզում՝ առաջ է գնում այս Հանրապետությունը: Ինչու՞ պետք է մեր կառավարությունը արգելի, եթե իրենք են ռաբիզ, գեղացի»: Ծատուրյանն անդրադարձավ նաեւ նախագահի՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ մի շարք գործիչների կոչումներ շնորհելուն՝ նշելով, որ երբ անցած տարի կոչում շնորհվեց Արմենչիկին, ինքն առաջարկեց հավաքվել ու հանձնել իրենց կոչումները, սակայն որեւէ գործիչ իրեն չմիացավ: Ասուլիսին ներկա էր նաեւ գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով նույնպես կարևորեց վերջին փոփոխությունները. «Այս ամենի հիմքում «Սասնա ծռերի» զինված խռովությունն է: Ցավում եմ, որ զոհեր եղան, բայց երբ դանակը հասնում է ոսկորին…»: Ի՞նչ կատարվեց անկախության 25 տարում` 5 միլիոնանոց Ադրբեջանը դարձավ 10 միլիոն, իսկ 3 միլիոնանոց Հայաստանը կիսվեց: Մեր իշխանավորները պատմության առաջ պետք է պատասխան տան»: Գրականագետը նշեց, որ ներկայիս մշակույթը միջինից ցածր է, եւ նոր նախարարը պետք է առաջին հերթին շեշտը դնի որակի բարձրացման վրա: