Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 միլիարդից ավելի եվրոյի ներդրում՝ ՀՀ կենսական ծրագրերի համար

Տնտեսություն
EUSME_China_Logo

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/  մամլո քարտուղարությունից հայտնում են, որ  «EU ASIA Busines Finance Centre»  Հոլդինգի ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար: Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային Խորհրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը, հատկապես Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով: Արդեն նախատեսված է հանդիպում, բացի վարչապետից, նաև Էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Աշոտ Մանուկյանի, Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի,  Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանի,    էկոնոմիկայի  նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հոլդինգը  ցանկանում  է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝  «Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ» անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները  պատրաստ են ներգավելու  Հայաստանի համար կենսական  նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով: Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ»  գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ»  կոնսորցիումը: Կառավարության հետ  «Նաիրիտի»  վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները: Հայաստանի հետ Հոլդինգի աշխատանքային ծրագրերի մեջ մտնում են Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր  համագործակցությունների մեջ ներգրավվելը: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում մետաքսի նոր ճանապարհի ստեղծումը`Իրան-Հայաստան-Սլովակիա ուղով, որի հայկական հատվածում հոլդինգը պատրաստ է ներդնելու Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները; Ուսումնասիրվում  են նաև Իրան-Հայաստան գազատարով Բուլղարիա-ԵՄ գազ հասցնելու, Իրան-Վրաստան՝ Հայաստանով բարձրավոլտ էլեկտրական հոսանքագծերի կառուցման հնարավորությունները և էներգետիկ տարբեր նախագծերը ֆինանսավորելու և իրականացնելու խնդիրները: ԵՀՄՖն կարծում է, որ այս նախագծերի հիմքը հաջող գցելու դեպքում Հայաստանը կունենա հիանալի նախադեպ և կստանա բացառիկ հնարավորություն  ստեղծվող  «Համահայկական ԵՄ Ասիա ֆոնդի»  մեջ նաև հայկական սփյուռքի խոշոր գործարարներին ներգավելու: Այս գործի նախաձեռնությունն ու ի կատար ածումն իր վրա է վերցնում ԵՀՄՖի  և Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Ըստ պարոն Գրիգորյանի, այս ծրագիրը ընձեռնում է Հայաստանի տնտեսության ներկայիս և ապագայի իրատեսորեն զարգացման ու հզորացման լավագույն հնարավորությունները: Այն իրականացվում է  նոր՝ ապաքաղաքականացված կառավարության ֆոնի հիման  վրա և կարող է հիմք հանդիսանալ ազգի համախմբման և երկրի հզորացման համար: Համախմբում ասելով պարոն Գրիգորյանը  նկատի ունի թարմ, չկոռումպացված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող անհատների հետ համատեղ գործելը, որը հնարավորություն կընձեռի Հայաստանում այսօր իշխող բարքերից ազատվելուն  և նոր, ժամանակակից, եվրոպական արժեհամակարգին համաձայն գործելուն: Սա հնարավոր  է միայն նոր քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելով:  Նման քաղաքական ուժ Հայաստանում արդեն ձևավորվել է և մնում է ողջ ազգով այդ ուժի շուրջ համախմբվելը: ԵՀՄՖ-ն լիահույս է, որ վերոհիշյալ Հոլդինգը կհասնի իր նպատակներին և ՀՀ կառավարության հետ կգտնի համագործակցության լավագույն ելքերը: