Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՄՁ-ների խնդիրը միայն օրենքի հետ չի կապվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
jrQ-U_oByHw

Փոքր ու միջին ձեռնարկություններն այսուհետ տեղական տուրքեր ու վճարներ կկատարեն՝ ելնելով օբյեկտի ֆիզիկական չափերից։ Խոսքը վերաբերում է սննդի, ծխախոտի վաճառակետերին։ Ազգային ժողովն արդեն ընդունել է համապատասխան օրենքը։ Սակայն ՓՄՁ-ների խնդիրները միայն օրենքների հետ չեն կապվում։ Թիվ մեկ հարցը  մրցակցությունն է խոշոր, առավել ևս շուկայում մոնոպոլ դիրք գրավող ընկերությունների հետ։ Նոր բիզնես սկսող հայաստանցի գործարարները հաճախ նախնական կապիտալի խնդիր են ունենում։ Առաջարկվող վարկատեսակներն էլ բարձր տոկոսադրույքներով են։ Մեկ կարևոր խոչընդոտ միավորում է բոլոր ընկերություններին՝ հայաստանյան փոքր շուկայի պատճառով ապրանքները ժամանակին չեն սպառվում։ Սա հանգեցնում է ընկերությունների փակմանը կամ չզարգանալուն։ Ապարանքները հարևան երկրների շուկաներ հասցնելու համար անհրաժեշտ է լուծել արտահանման ճանապարհների հարցը։ Ավելին՝ տեսանյութով