Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիայում անդրադարձ է եղել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Քաղաքականություն
agn-2

Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է«Հայաստանի եվրոպացի բարեկամներ » կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացումստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։ Նույն օրը Կարեն Միրզոյանը մասնակցել է Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բելգիա ավարտվել է։