Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գառնիով բյուջեն կլցնենք, երիտասարդները աշխատանք կունենան» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-10

Գառնիում հոկտեմբերի 2-ին համայնքապետի աթոռի  համար պայքարելու է Արուսյակ Այվազյանը, որը  միակ ինքնառաջադրված եւ միակ կին թեկնածուն է. «Եղել են  կուսակցություններ, որ առաջարկել են իրենց կողմից առաջադրվեմ, սակայն ես կտրուկ մերժել եմ»,- ասում է թեկնածուն։ Գառնիում առաջադրված մյուս թեկնածուներից մեկը նախկին ԲՀԿ-ական է, մյուսը ՀՅԴ-ի ներկայացուցիչն է, երրորդը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Միակ ինքնառաջադրված թեկնածուն ընտրել է պայքարի իր տարբերակը. «Բոլորին հարցնում եմ, ինչ խնդիրներ ունեն, տեսնեմ կկարողանամ լուծում տալ, դրանք կլինեն համայնքի հետ կապված խնդիր, թե առօրեական» Հիմա շատերն են Արուսյակ Այվազյանին հիշում Ազատ գետ համար մղված պայքարից, թեկնածուն ասում է՝ պայքարը շարունակելու է մինչեւ խնդիրը պաշտոնական լուծում ստանա: Թեկնածուն ընդգծում է՝ համայնքում խնդիրները շատ են: Ամենակարևորը, որ խմելու ջրի աղբյուրներով հայտնի Գառնին, որտեղից ջուր է մատակարարվում Երեւան ու Արարատ,  հիմա խմելու ջրի խնդիր ունի: «Վատթար վիճակում է գտնվում, բնակիչները օրերով,  նույնիսկ ամիսներով կարող է ջուր չունենան»; Մինչդեռ, չօգտագործվող աղբյուրներ կան, որոնց շնորհիվ հնարավոր է լուծել գառնեցիների այս խնդիրը; Թեկնածուի ծրագրի առանցքային կետերից է նաեւ նոր  աշխատատեղերի ստեղծումը: «Գեղատեսիլ կդարձնանք Գառնին , ասֆալտապատում կանենք, լուսավորության հարցը կլուծենք, Գառնին աշխարհին կներկայանա Գառնիով, բյուջեն  կլցնի, երիտասարդները աշխատանք կունենան»։ Արուսյակ Այվազյանը վստահ է, եթե մարդիկ չառաջնորդվեն ազգակցական կամ  կուսակցական կապերով, ինքն անպայման հաջողություն կունենա: