Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի խորհրդականի՝ «Չուղարկված նամակներից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
photo-7

«…տիեզերքին ես քանի-քանի դիմում եմ հղել, որ թույլ տա գրեմ այնպիսի մի բան, որ արդարացնի թղթի փոխակերպվող ծառերի մահը…» «Գրական տապան 2016»-ը , փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի խոսքով, ավարտեց իր նավարկությունը մի կարևոր իրադարձությամբ: Պոեզիա և արձակ հեղինակած վրաց գրող Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսով: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախկին նախարար, այժմ ազգամիջյան հակամարտությունների կարգավորման գծով վարչապետի խորհրդական Գուրամ Օդիշարիան վստահ է, որ մշակույթն իրոք այն ուժն է, որ կարող է և պետք է պայքարի աշխարհի չարի դեմ և հակամարտող ազգերի մեջ կարողանա հուսո կամուրջ ստեղծել: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով «Մենք սիրում ենք կենաց ասել,և պոեզիան էլ է կենացի մի տեսակ է, իսկ Գագիկ Դավթյանի հիանալի թարգմանությամբ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գիրքն այլևս մերն է»: