Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային Անգլիայի խայտառակությունը՝ Սեմ Ալարդայս

Սպորտ
sport-anglia

«Անգլիայի խայտառակությունը. Սեմ Ալարդայսը հեռացվեց», «Ստոր: Անընդունելի: Իշխանամոլությամբ տարված»,  «Սա անգլիական ֆուտբոլի ամենամեծ ստորացումն է». այսօր այսպիսի առաջնորդողներով են լույս տեսել անգլիական առաջատար լրատվամիջոցները: Բոլորը միաձայն անդրադարձել են Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Ալարդայսի պաշտոնանկությանը: Պարզվում է, որ վերջինս պատրաստ է եղել 400 հազար ֆունտ սթեռլինգով մեքանայություններ կատարել եւ շրջանցել Անգլիայի ֆուտբոլի միության կանոնադրությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ծանոթությամբ ֆուտբոլիստներ տեղավորել անգլիական թիմերում: Սակայն 61-ամյա մարզչի հետ բանակցություններ են վարել ոչ թե գործարարներ կամ ֆուտբոլային գործակալներ, այլ ծպտված լրագրողներ, որոնք հետագայում հրապարակել են ամբողջ տեսագրությունը: Սեմ Ալարդայսը ոչ միայն հանցավոր գործարքի է գնացել, այլեւ քննադատել է թագավորական ընտանիքի անդամներից մեկին՝ արքայազն Գարիին: Նշենք, որ Սեմ Ալարդայսը դարձել է Անգլիայի հավաքականի ամենակարճ ղեկավարած մարզիչը՝ ընդամենը 67 օր: Սակայն ուշագրավն այն է, որ հենց լրատվամիջոցներն էին մեծապես գովազդել մարզչին, որպեսզի Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան վստահեր հավաքականի ղեկը: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Անգլիայի ազգային հավաքականը հավանաբար կգլխավորի արտասահմանցի մասնագետ: Գլխավոր թեկնածուներն են իտալացի Ռոբերտո Մանչինին եւ ֆրանսիացիներ Լորան Բլանն ու Արսեն Վենգերը: