«Ասեն Ռեյ Չարլզին են բերելու, փողերը վերցնեն, գնան երկրից» (տեսանյութ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ եթե տնտեսվարող սուբյեկտները նույնքան ազատ կարողանան գործել, որքան այսօր, և այդ ազատությունը շփոթեն անպատասխանատվության հետ, չի բացառվում, որ առաջիկայում կհայտնվեն ընկերություններ, որոնք նորից կկազմակերպեն համերգներ և տոմսերի վաճառքի անբավարար քանակի դեպքում, տոմս գնածներին կուղարկեն տուն։

«Եթե մենք ընթացակարգեր չմշակենք, եղավ Ռամազոտին, Ռամազոտիից հետո եղավ Լենինգրադը, հիմա չի բացառվում, որ ինչ-որ մեկն էլ որոշի խաբել մարդկանց այն հատվածին, որ տեղյակ չէ, որ Ռեյ Չարլզը մահացել է, ու կասի Ռեյ Չարլզին ենք բերելու Հայաստան։Արանքում ինչ կվաճառվի՝ կվաճառվի, փողերը կվերցնեն, կգնան երկրից» ։

Օրերս պարզվեց, որ չի կայանալու Լենինգրադ խմբի համերգը։ Ըստ տնտեսվարող սուբյեկտի՝ իր կողմից պլանավորած տոմսերի քանակը չի վաճառվել. «Սա նույնն է, որ մենք ինքնաթիռի տոմս գնենք և ավիափոխադրողն ասի՝ գիտեք, ես պլանավորել էի, որ ինքնաթիռով պետք է թռչի 40-50 մարդ, բայց 30-ն եք։ Դուք չեք թռչելու, Ձեր փողերը հետ կտանք»։

Պիպոյանը կարծում է, որ նման իրավիճակները կանխելու համար պետք է ոլորտը լուրջ վերահսկողության տակ վերցնել և համապատասխան ընթացակարգեր մշակել. «Տնտեսվարողը քաջ գիտակցում է, որ իրեն պատասխանատվության կանչող, պետական վերահսկողություն իրականացնող չկա։ Իսկ որևէ տնտեսվարողի որ ասեն՝ ինչ ուզում ես արա, բնականաբար, ամեն ինչ անելու է գումար վաստակելու համար»։