Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբի անդամի որդին

Քաղաքականություն
sasna-cr-364x265

Երեկ աշխատանքի գնալիս ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը: Կարեն Հակոբյանի քույրը տեղեկացրեց, որ նա աշխատանքից տուն է վերադարձել, ճաշել է եւ այնուհետեւ դուրս եկել տնից՝ կրկին աշխատավայր գնալու համար, սակայն այնտեղ չի հասել: «Ժամը 18.00-ի սահմաններում նկարահանման հրապարակից զանգահարեցին եւ տեղեկացրին, որ նա չի հասել աշխատավայր»,- «Ա1+»-ին ասաց Զարուհի Հակոբյանը: Նրա խոսքերով՝ մինչեւ ժամը 23,00-ն նրան փնտրել են, հետո  24-ամյա Կարենը զանգահարել է  անծանոթ համարից եւ տեղեկացրել, որ իրեն ձերբակալել են: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով էլ պարզել են՝ Կարենը պահվում է «Էրեբունու» Ձերբակալվածների պահման վայրում: « Այս ամենը կապված է իմ հոր անվան հետ, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է եղբորս ձերբակալեն»,- ասաց Զարուհի Հակոբյանը: Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են ձերբակալել Կարեն Հակոբյանին: