Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
tntesakan-nkar

Հայաստանը տնտեսական մրցունակության ցուցանիշով 138 երկրների շարքում միջինից ցածր տեղ է զբաղեցնում՝ 79-րդը։ Նախորդ տարվա համեմատ, առաջընթաց է եղել երեք տեղով։ Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 37-րդն է, Վրաստանը 59-րդը, Ռուսաստանը՝ 43-րդը։ Հայաստանի նման դիրքը բացատրվում է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից վերականգնված չլինելով, նվազել են արտաքին ներդրումները, աճում է պետական պարտքը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականը մեկնաբանում է  «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը.  «Եթե դիտարկենք տնտեսական աճի դինամիկան 2010 թվականից, ապա տեսնում ենք, որ հետճգնաժամային վերականգնումից հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում։ Ըստ էության` մենք 3-4%-անոց աճի իրավիճակում ենք հայտնվել։ Դրա վկայությունն է նաև այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների ցուցանիշները՝ 4.5 և 1.5%-անոց տնտեսական աճ»։ Մանրամասն՝ այստեղ