Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ նիստը կնախագահի Արմեն Երիցյանը

Քաղաքականություն
10232

Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ (ՀԱՊԿ), Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: ՀԱՊԿ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ նիստը կնախագահի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նիստին կմասնակցի եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը: Կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: