Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է սրբագրել անցյալի արդարադատությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
kiro

Այսօր բացվել է Հայոց Ցեղասպանության արդարացի լուծմանը եւ Արցախի անկախության իրավունքին սատարող «Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»: Կառույցի վարչության անդամ  է Կիրո Մանոյանը , որին լրագրողները հարցրին՝ կենտրոնը չի՞ խանգարի, արդյոք, Հայ Դատի հանձնախմբերի գործունեությանը. «Հայ Դատի հանձնախմբերն ավելի շատ քաղաքական բնույթի են, իսկ սա զուտ իրավական կառույց է: Ամեն դեպքում, կա մի կենտրոն, որից կարելի է ակնկալել իրավական խորհրդատվություն: Բացի այդ, կան հայցեր ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, որի ընթացքին կենտրոնը նույնպես հետևելու է»,- եղավ պատասխանը: Կիրո Մանոյանը նշեց, որ կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքն այդքան էլ կատարյալ չէ, երբ հարցը վերաբերվում է անցյալի արդարադատությունը սրբագրելուն. «Կան որոշ հնարավորություններ՝ որպես անձեր, անձերի խումբ դատական հայցեր ներկայացնեն տարբեր երկրների՝ այսպես ասած, ազգային դատարաններ, այդ թվում՝ Թուրքիայի, եւ դրանից հետո փորձել ավելի բարձր ատյաններ գնալ»։ Կառույցը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները եւ հավաքել անհրաժեշտ ապացույցներ: «Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» գործելու է Վաշինգտոնում: