Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանը շփոթվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
4ea6264742cfd63a1a0d8331fb1ab331

Երբ  ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները, «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը նրան հարց ուղղեց մամուլի հրապարակումների հետ կապված։

Մամուլը գրում  է ՊԵԿ-ում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների մասին, ուստի արդյոք լավ չէ՞ր լինի, եթե նախ կառուցվածքային այդ փոփոխությունները վերջնական  դառնար, ապա միայն քննարկվեր այս նախագիծը:  

Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ տեղյակ չէ, բայց ավելացրեց, որ ավելի ճիշտ է անհամապատասխանությունները որքան հնարավոր է շուտ վերացնել եւ չսպասել փոփոխություններին:

Ի դեպ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ամբողջ գիշերր կարդում էր Հարկային օրենսգիրքը ,  սակայն չի հասցրել հստակորեն հասկանալ՝ իր առաջարկներին ինչ են պատասխանել: Պատգամավորները նրան հուշեցին, որ պետք չէ բարկանալ՝ պարոն Բագրատյանը սխալվել է՝ այս պահին քննարկում են ոչ թե Հարկային օրենսգիրքը, այլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները:

Հրանտ Բագրատյանը ժպիտով ձեռքը թափ տվեց: