Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ խոշոր տրամաչափի գնդացիր

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-2

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /40 կրակոց/: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ