Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծուռ Սերգեյ Կյուրեղյանի խոսքը դատարանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sergey-kyurexyan

« Բժիշկների հարցին չեմ անդրադառնում, որովհետև բոլորի համար պարզ է, այդ թվում՝ նաև ձեր, որ մեղադրանքը շինծու է: Ինչ վերաբերում է զենքին, թե ես օրենք եմ խախտել՝ զենք եմ վերցրել կամ հանցագործ եմ, ասեմ, որ զենք են վերցրել նաև զեյթունցիները, զենք են վերցրել նաև Անդրանիկն ու իր հերոսները և շատ ուրիշ հերոսներ։ Ուրեմն նրանք է՞լ են օրենք խախտել և հանցագո՞րծ են։ Եթե նրանք հանցագործ են, ուրեմն ես էլ եմ հանցագործ, և այսօր ինչ որոշում էլ կայացնեք, կլինի նույնը, ինչ նրանց հանդեպ կկայացնեք։ Ավելացնեմ, որ ոչ մի օրենք ինձ չի կարող արգելել, որ ես կռվեմ իմ ժողովրդի արդարության ու բարու համար։ Եթե կա ադպիսի օրենք, որը կարգելի ինձ, ապա ես թքած ունեմ և՛ այդ օրենքի, և՛ այդ օրենքը կատարողների վրա։ Եվ սա վերաբերում է ձեզ, այնպես որ՝ լավ մտածեք ինչ եք անում» : Հիմնադիր խորհրդարան