Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Կարո Եղնուկյանին զրկել են տեսակցությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
karo

«Սասնա ծռերին»  օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո Եղնուկյանը  դատարանում բողոքարկում է դատախազության անգործությունը։  Նրա եւ իր պաշտպանի բոլոր դիմումները մնացել են անպատասխան։   Հիմնադիր խորհրդարանի անդամը կասկած ունի՝ այս ամենը վկայում է, որ ինքը  ճաղերի հետեւում է քաղաքական հայացքների համար: «Երբ որ մեղադրանքը հիմնավորված չէ, երբ փաստերը, որ ներկայացնում են կապ չունեն մեղադրանքի հետ, էլ ուրիշ ինչ կարող է լինել: Հետո տեսակցություն չունենալ, տեղեկատվություն չստանալ, սա ի՞նչ է նշանակում, փաստորեն փորձում են իմ ձայնը կտրել»,- ասաց Կարո Եղնուկյանը: Կարո Եղնուկյանը այսօր դատարանում նշեց, որ սահմանափակվել է իր շարժվելու,  ազատ խոսքի  իրավունքը: Նա որպես օրինակ  բերում  է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործը եւ հարց բարձրացնում, թե ինչու ազատ արձակեցին Ինտերպոլի կողմից որոնվող անձին, իսկ իրեն կալանավորեցին: «Իսկ ես ունեմ ընտանիք, ունեցվածք,  անշարժ գույք, այդ անշարժ գույքը ո՞ւր եմ տանելու հետս, ուր եմ փախնելու: Ես եկել եմ հետ Հայաստան: 7 տարի այստեղ եմ, եկել եմ,  որ նորից փախնե՞մ: Դատական նիստը տեւեց 15 րոպե։ Նույնքան էլ դատավոր Արշակ  Վարդանյանը մնաց խորհրդակցական սենյակում, իսկ վերադառնալուց   հետո   մերժեց բողոքը: «Դատարանը գտավ, որ Գլխավոր դատախազը կարող է իր պարտականությունները չկատարել: Դատավորը գլխավոր դատախազի դեմ, այն էլ նորանշանակ դատախազի դեմ դժվար թե որոշում կայացներ»,- Դատարանում  էին այսօր Կարո Եղնուկյանի ամերիկաբնակ մայրն ու եղբայրը։ « Ինչպես գիտեք, Կարո Եղնուկյանը հինգ երեխա ունի եւ կինը: Ընտանիքիս կողքին պետք է լինեի»,- ասաց  Գրիգոր Եղնուկյանը: Նա եւս վստահ է՝ եղբորը կալանավորել են իր քաղաքական հայացքների համար:  «Բռնապետության հետեւանք է»: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան: