Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը դարձյալ չկարողացավ հաղթել մրցակցին

Սպորտ
sport-aronyan-2

Մոսկվայում մեկնարկած շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը չափեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ: Կողմերը զգուշավոր մարտավարություն ընտրեցին եւ արդեն 23-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց մրցաշարում եւ վաստակեց մեկ միավոր: Հաջորդ տուրում նա սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը նույնպես ոչ-ոքի է ավարտել իր երկու առաջին պարտիաները: