Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Շիրակին» եւ ամրապնդվեց 3-րդ տեղում

Սպորտ
sport-hayastan

Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում հյուրընկալեց «Փյունիկին»: Երկու թիմերն այդպես էլ չկարողացան գտնել դարպասների գրավման բանալին եւ բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Մրցաշարի ներկայիս առաջատար Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ մրցեց Երեւանի «Բանանցի» հետ: Հյուրերն իսկական անակնկալ մատուցեցին դաշտի տերերին եւ անսպասելի հաղթեցին 1:0 հաշվով: Այդպիսով, երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» ձեռքից բաց թողեց առաջատարին հասնելու հնարավորությունը, իսկ «Բանանցը» ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Առաջնության հաջորդ, 8-րդ տուրը, կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Այդ օրը  «Բանանցը» կընդունի«Ալաշկերտին»: