Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիերեն՝ ՀՀ դպրոցներում. Եզդիական համայնքի մտահոգությունները

Հասարակություն
14441113_1941302306097054_3428877385514322138_n

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: " Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է",- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում: Ընդառաջելով Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների և եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները: