Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունն արել է ու կանի ամեն ինչ՝ իր տեղերը պահելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
14468372_878106682320877_3923355219566983164_o

«Անկախ նրանից՝ որտեղ, ով, ինչ հաղթանակ է տարել և որ կուսակցությանն է փոխանցվել համայնքի ղեկավարի պաշտոնը, իշխանության գործելաոճը որևիցե ձևով չի փոխվել։ Իշխանությունն արել է ու կանի ամեն ինչ՝ իր տեղերը պահելու համար»,- «Մեդիա կենտրոնի» հրավիրած «ՏԻՄ ընտրություններ՝ փորձաքար խորհրդարանական ընտրություններից առաջ» բանավեճի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանի հետ համաձայն չէ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը.«Փոխությունը ինչքանով է մեծ, այլ հարց է, բայց որ փոփոխություն կա, փաստ է։ Հանրապետական կուսակցության պայքարը կուսակցությունների դեմ չէ։ ՏԻՄ ընտրություններն  ավելի անձնավորված են, և կարևոր է,  որ համայնքապետը ընտրվի գյուղի բնակչության մեծամասնության կողմից»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բանավեճի ընթացքում ներկայացրեց հաշվետվություն, ըստ որի՝ ՏԻՄ ընտրությունների  237 համայնքներից 125-ում  քվեարկվել է ընդամենը մեկ թեկնածուի օգտին. «Այն, որ ունենք գյուղապետեր, որոնք 20 տարի անընդմեջ պաշտոնն են զբաղեցրել, արդեն լավ դրսևորում չէ։ Անկախ նրանից, թե տվյալ անձինք ինչ քաղաքական ուժ են ներկայացնում, հաշվի առնելով, որ տվյալ համայնքում ունեն մեծ բարեկամություն, գյուղերում իշխանական միապետական կարգեր են հաստատում»։