Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատիժներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
arpine-4

ԱԺ-ում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարգապահական, վարչական եւ քրեական պատիժներ են սահմանվում այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք խախտումներ կանեն. Եթե պաշտոնյան կամ նրան փոխկապակցված անձը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չի ներկայացրել, բայց պարտավոր էր, առաջացնում է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում եթե չներկայացնի, առաջացնում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Սա՝ կոնկրետ մեկ իրավախախտում կատարելու դեպքում: Ինչո՞ւ են երկրորդ դեպքում ավելի խիստ պատիժ նախատեսում. «Քրեական օրենսգրքով երկու տիպի խախտումներ են առանձնացված՝ վարչական տույժ նշանակելուց հետո եթե համապատասխան ժամկետում խախտումը չի վերացվում՝ վրա է հասնում քրեական պատասխանատվություն: Սա դասական կանոն է: Բայց առանձին հոդված կա, որը հատուկ կարգավորում է կարեւոր հանցակազմ այն անձանց կողմից, որոնք պարտականություն ունեն եկամուտների հայտարարագիր ներկայացնել, կեղծ հայտարարագիր ներկայացնելը կամ եկամուտները թաքցնելը»: Ավելին՝ տեսանյութով