Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներն սպառնում են փակել Արշակունյաց պողոտան (տեսանյութ)

Հասարակություն
samvel

Շենգավիթ համայնքի բնակիչները զգուշացնում են՝  կփակեն Արշակունյաց պողոտան,եթե իրենց հարցը չլուծվի։ Արշակունյաց 278 հասցեում   շինարարություն է: Հարակից 6  տները զրկվել են կոմունալ պայմաններից. ոչ ջուր ունեն, ոչ կոյուղուց կարող են օգտվել: Անձամբ կառուցապատողին չեն տեսել, կեսկատակ ասում են՝ պատիվ չենք ունեցել: Փոխարենը դիմել են թաղապետարան: Փողոցի կոյուղու մեջ կիսով չափ ջուր է. եթե  անձրև գա, ամբողջը կլցվի փողոց, ապա՝  տներ: Բնակիչները կատակում են՝ գոնե լավ է, որ շինարարությունն արագ տեմպերով է ընթանում: Տիկին Նարինեն լուծման բոլոր ճանապարհներով փորձել է անցնել: Այսօր էլ Ֆեյսբուք-ով նամակ է ստացել. անձամբ քաղաքապետից: Ավելին՝ տեսանյութով