Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնեցիները շարունակում են պայքարը, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում. ԷկոԼուր (տեսանյութ)

Քաղաքականություն
092726115540

Երկու տարուց ավելի Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները պայքարեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, որով Ազատ գետի ջրի մի մասը պետք է տեղափոխվեր Արարատի մարզ` ոռոգման համար: Անցած երկու տարվա ընթացքում գառնեցիները մի քանի անգամ փակեցին Գառնի-Երևան ավտոճանապարհը, տապալեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմակերպած հանրային քննարկումները, բողոք-նամակ ուղարկեցին ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ: Եվ միայն նրանից հետո,  երբ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ դադարեցնել ծրագրի իրականացումը, գառնեցիները դադարեցրեցին կոշտ պայքարը: Այսօր էլ գառնեցիներն իրենց հարցը վերջնական լուծված չեն համարում: Նրանք շարունակում են պայքարը հանուն փոփոխությունների, այս անգամ՝ ՏԻՄ ընտրություններում: Մանրամասները՝ տեսանյութում