Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզի չորս գյուղեր մեկ բժշկական կենտրոնից են օգտվում. ՀՔԱՎ

Հասարակություն
unnamed-24

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մ. Ղումաշյանը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ արդեն 6 ամիս է, ինչ անհիմն ձևով շահագործումից հանվել է իրենց գյուղի շտապօգնության մեքենան, իսկ Վանաձորից ժամանող շտապօգնության մեքենաներն էլ կարճ ժամանակում չեն կարողանում հասնել, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների: Քաղաքացին հիշատակել է վերջերս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարը, որից տուժած երկու երիտասարդներ մահացել են շտապօգնության մեքենայի ուշացման պատճառով: Ականատեսների պնդմամբ՝ շտապօգնությունը շուրջ կես ժամ անց է միայն հասել դեպքի վայր: Մ. Ղումաշյանը խնդրին անդրադարձել է նաև Հայկական ժամանակ լրատվական կայքին տված հարցազրույցում, որում վերջինս ահազանգում է մարզկենտրոն Վանաձորից շուրջ 25 կմ հեռավորության վրա գտնվող Մարգահովիտ, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Անտառաշեն գյուղերի՝ ընդհանուր թվով 5000-ի հասնող ազգաբնկաչության բուժսպասարկումը մեկ բժշկական կենտրոնի կողմից իրականացնելու մասին ևս՝ նշելով, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շարունակությունը՝ այստեղ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ