Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը գնում կատարում մեկ անձից (տեսանյութ)

Քաղաքականություն
hoktanyan

Պաշտպանության նախարարությունը նախորդ  տարվա ընթացքում մեկ անձից ամենից շատ գնումներ կատարած կառույցների ցանկում է։  Ուսումնասիրելով հանրային մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացրած գնումները, այսպիսի եզրակացության է եկել «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Մոնիթորինգն իրականացվել է  նախորդ մեկ տարվա ընթացքում։ Կենտրոնն այս անգամ փորձել է հատկապես հասկանալ՝ ինչո՞ւ է պետական գերատեսչությունը գնում կատարում մեկ անձից, եթե կարելի էր դա անել մրցույթի միջոցով։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը նշում է. «Եթե մենք ունենք բավականին բարձր աստիճանի մոնոպոլիզացիա, այդպիսի պայմաններում դժվար է ակնկալել, որ գնումների համակարգում մեկ անձից գնումն ավելի քիչ կլինի։ Դա հայելին է նաև մեր ընդհանուր տնտեսական համակարգի, և մենաշնորհների գերիշխանության»։