Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կատու մի փնտրեք. կատուն ձեր ուսերին է» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, օգտվելով իր՝ արտահերթ ելույթի հնարավորությունից, արձագանքեց մինչ այս պահը հնչած ելույթներին՝ ասելով. «Հիմա բարեփոխումների  ժամանակն է, ՀՀ-ում սեպտեմբերյան հեղափոխություն չենք անում: Եւ հին, եւ նոր կառավարությունների քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, հին կառավարությունը վատ էր աշխատել, դրա համար պետք է գանք, քանդենք-սրբենք ու նորը սկսենք: Ոչ, կա շարունակականության, փոփոխությունների խնդիր: Խնդրում եմ այս դահլիճում կատու մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա, մանավադ, որ այդ կատուն ձեր ուսերին է: Նախկին Կառավարության ժամանակ բազում լավ նախաձեռնություններ եղել են, հիմա պետք է շարունակենք»: Նա նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատասխանատու քաղաքական ուժ է եւ բացասականի, եւ դրականի համար. «Դրա համար բարեփոխումների տեմպով բոլորս պետք է առաջ շարժվենք: Պետք չէ ռուբիկոններ գծել, քանի որ մենք բոլորս ռուբիկոնները վաղուց անցել ենք, երբ ՀՀ Անկախությունը հռչակեցինք: Հնում եղած դրականը պետք է շարունակենք, իսկ առողջ, նոր մոտեցումները պարտավոր ենք օժանդակել»: Այնուհետեւ, եզրափակիչ ելույթի համար ԱԺ ամբիոնի մոտ նա հրավիրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասելով. «Ինձ համար դուք, պարոն Տերտերյան, առողջ դատողության եւ պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշ եք եղել՝ անկախ նրանից, թե քանի տարի եք աշխատել»: