Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաջորդ քայլով ռուսներն Ադրբեջանին «Իսկանդեր» կծախեն». Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan

Պատմաբան Արա Պապյանի կարծիքով Անկախության օրն «Իսկանդերի» ցուցադրումով Ռուսաստանը երկու նպատակ է հետապնդել. «Առաջինը՝ վերականգնել իր տատանվող ազդեցությունը Հայաստանում, մի տեսակ վստահություն ներշնչել, որ ես զենք եմ մատակարարում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ձեզ»։ Երկրորդ պատճառը Պապյանը համարում է նոր շուկա ստեղծելու ցանկությունը. «Վստահ եղեք, որ հաջորդ քայլը ռուսների կողմից Ադրբեջանին «Իսկանդեր» ծախելն է»։ Պատմաբանը գտնում է, որ «Իսկանդեր»-ի ցուցադրումով փորձ է արվել վերականգնել վստահությունը զինված ուժերի կարողականության նկատմամբ  և գուցե նաև զսպելու մեծ պատերազմի հավանականությունը։ «Դա նաև Ադրբեջանին զսպելու քաղաքականություն էր հետապնդում, որը խիստ մասնակի դեր կունենա, որովհետև Ադրբեջանը չի սանձազերծում և չի սանձազերծի լայնամասշտաբ պատերազմ։ Դա իրեն պետք չի ընդհանրապես»։ Պապյանն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեին. «Այնտեղ արդեն ժառանգականության խնդիրն է դրված։ Սահմանադրական փոփոխություններով  Ալիևն ուզում է մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն, և նախագահի ու փոխնախագահի վրայից հանել առնվազն 35 տարեկան լինելու սահմանափակումը։ Իսկ փոխնախագահ կնշանակի իր վերջերս չափահաս դարձած տղային՝ Հեյդար Ալիևին»։ Պապյանը կարծում է, որ Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխության վերջնական նպատակն այն է, որ Իլհամ Ալիևը իր որդուն փոխանցի նախագահի պաշտոնը։