Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 տարի՝ Թուրքիայի սեփական այգում տուն կառուցելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Aragac-Axoyan

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի՝ Գալաթասարայի մշակույթի տան «Ջեզայիր» սրահում կայացած միջոցառման ընթացքում լեզվաբան, մշակույթի գործիչ Սևան Նշանյանը պարգևատրվեց «Վիլյամ Սարոյան» հուշամեդալով։ Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, երկու թուրք պատգամավորներ, ներկա է եղել նաև Սևան Նշանյանի մայրը։ «Սևան Նշանյանին «Վիլյամ Սարոյան» հուշամեդալի պարգևատրման որոշումը կայացվել էր 2014 թ-ին, ուղղակի գիտենք, որ Սևան Նշանյանը գտնվում է բանտում՝ քաղաքական ենթատեքստով, այդ պատճառով չկար հարմար պահ, որպեսզի մեդալը հանձնվեր տիրոջը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։ Սևան Նշանյանի ազատության և արդարության միջազգային կոմիտեն, որի անդամ են նաև Թուրքիայի ձախականները, առիթը բաց չթողեց և մեդալի շնորհմամբ՝  քննարկման նոր ալիք բարձրացրեց թուրքական հասարակության շրջանում՝ ի նպաստ Նշանյանի ազատ արձակման։ «Ցավոք սրտի, մենք այսօրվա մամուլի վիճակը  գիտենք Թուրքիայում՝ հերթով փակվում են բոլոր այն թերթերը, որոնք մի քիչ հակաիշխանական են եղել, և որոնք անդրադարձել են մեր խնդիրներին. դրանք այսօր գոյություն չունեն»։ Ըստ Արագած Ախոյանի, Սևան Նշանյանը, լինելով շատ համարձակ արվեստի և մշակույթի գործիչ, քննադատության էր ենթարկում իշխանություններին, բայց նրան ձերբակալել են իր սեփական այգում՝ իբր ապօրինի տուն կառուցելու համար. «Եվ պատկերացնում եք, դրա համար՝ 17 տարի։ Դրանք բոլորը  ենթատեքստեր են, որովհետև երևի թե ինչ-որ մեկի ճանապարհն է հատել»։