Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Oդային հարձակում Երևանի վրա՝ըստ սցենարի

Հասարակություն
ain-2

Հ ԱԻ նախարարությունը Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում (հասցեն` Շենգավիթ վարչական շրջան, Ե. Թադևոսյան 11 (նախկին ունիվերսամի դիմաց) անցկացնելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Թեման` «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ»: Ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝ -ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, -կատարելագործել արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ ու հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Միջոցառմանը ներգրավված են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, մարզադպրոցի կազմավորումները, Շենգավիթի տարածքային բաժանմունքի երկրապահ կամավորականների միության համապատասխան կազմավորումները և Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության 1 մեքենա՝ իր անձնակազմով: ԱԻՆ