Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սդղի Գյոլի» ծեծկռտուքից տուժածներն իրենց ուզած գումարը ստացել են». Առավոտ

Հասարակություն
Surik_Xachatryan-3

Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում անցած տարվա մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատավարության արդյունքից Խաչատրյանի ազգականների պաշտպան՝ փաստաբան Արմեն Մելքոնյանը դժգոհ է մնացել: Նա Aravot.am-ին ասաց, որ դատավճիռը ստանալուն պես իր պաշտպանյալների հետ կքննարկի բողոքարկման անհրաժեշտության հարցը: Իսկ տուժող Զաքարյան եղբայրների պաշտպան Լեւոն Սահակյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ դատաքննության վերաբերյալ, ասաց դատաքննությունն ավարտվել է՝ ոչինչ չունի ասելու: Նշենք, որ նախաքննության ավարտից սկսած Զաքարյան եղբայրների հարազատներն ու պաշտպանը նախընտրեցին գործի ընթացքի վերաբերյալ լռել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց գործով ներգրավված բոլոր ամբաստանյալներին եւ դատապարտեց ազատազրկման: Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը եւ Շահում Դավթյանը, դատապարտվեցին 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: «Իմ պաշտպանյալների արարքները սխալ են որակվում: 113 հոդվածի երկրորդ մաս այնտեղ չկա, հինգ մեղադրյալներին էլ այս նույն հոդվածն են տվել: Լավագույն դեպքում խոսք էր գնում 117, 118 հոդվածների մասին, բայց ոչ 113 հոդվածի երկրորդ մաս: Վեց հոգով էլ չեկան, խփեցին քթին, որ քիթը կոտրվեր: Եթե մեկից ավելի մարդ խփած լիներ, քթի կոտրվածքը պետք է մի քանի բեկորների բաժանված լիներ, քիթը տեղաշարժված լիներ, հետեւաբար, սա վկայում է այն, որ հարվածը մեկի կողմից է եղել, իսկ միայն քթի կոտրվածքն է, որ ապահովում է միջին ծանրության մարմնական վնասվածք»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա, դատարանում Յուրի Մանուչարյանը խոստովանել է, որ հենց ինքն է հարվածել Մուշեղ Զաքարյանի քթին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով