Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռեցին,որը մերժեց Կոմիտասին

Հասարակություն
vvv

Լոռվա մարզի  մի փոքրիկ գյուղում՝   Վարդաբլուրում , Կոմիտաս վարդապետին  չհիշել չես կարող։ Նրա  հանրահայտ «Հորովելի» հետ կապված  պատմությունն  այստեղ գրեթե բոլորը գիտեն։   Ասում են՝ երգը   գրվել է հենց այստեղ՝   ժամանակին վարդերով, հիմա՝ իր արհեստական  լճերով հայտնի գյուղում։ Մեծերը  վստահեցնում են, թե  հենց իրենց՝  հորովելի կատարմամբ հայտնի համագյուղացուց լսած մեղեդին է նոտայագրել Կոմիտասը, երբ եկել է Լոռու մարզ՝ ժողովրդական երաժշտություն գրի առնելու։ Պատմում են՝ երբ երեկոյան Կոմիտասը  գյուղացուն խնդրել է երգել, վերջինս կտրականապես հրաժարվել է։ Առավոտյան գյուղացին, երբ  հորովելի մեղեդին սուլելով, եզը դուրս է հանել գոմից, Կոմիտասը չի կորցրել պահը եւ արագ  նոտայագրել  է երգը: Հետո  հարցրել է գյուղացուն, թե ինչու  է երեկ հրաժարվել  կատարել հորովելը:  Վերջինս բացատրել  է՝  երեկոյան եզը հոգնած վերադարձել էր դաշտից և, եթե ինքը երգեր, կենդանուն կթվար, թե արդեն լույսը բացվել է ու  պետք է նորից սկսել աշխատանքը: Վարդաբլուրում, Լոռվա հենց այն գյուղում, որտեղ տեղի է ունեցել այս հետաքրքիր միջադեպը, գյուղապետարանի  կողքին տեղադրվել է Կոմիտասի արձանը՝  վար անող եզների ու գյուղացու պատկերով:  Արձանը հյուրերին հիշեցնում է «Հորովելի» ծննդավայրի մասին։ Ի դեպ, այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է: Լրանում է նրա 147-ամյակը։ komitas vardablur