Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմական փորձագետ. « Իսկանդերի օգտագործումը քաղաքական խնդիր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
em.-eatm

ՌԴ-ի եւ ԵԱՏՄ հետ լինել, չի նշանակում ԵՄ-ին դեմ լինել: Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ  Մարտինովի խոսքերով, ԵԱՏՄ-ն  կողմ է  ողջ Եվրասիական միության հետ համագործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, բոլոր ոլորտներում: «Անդրկովկասը ինտեգրացիոն պրոեկտներում. ԵԱՏՄ-ԵՄ՝ միասի՞ն, թե միմյանց դեմ» քննարկման ընթացքում ռուս փորձագետն ընդգծում է, Հայաստանի 25-ամյակին նվիրված զորահանդեսում Իսկանդերներին հետեւելով հպարտությամբ է լցվել; Զորահանդեսի ընթացքում իսկանդերների ներկայացումը շատերի մոտ հարցեր առաջացրեց, ինչո՞ւ Իսկանդերները ապրիլյան պատերազմում լռեցին: Ռազմական փորձագետ  Դավիթ Հարությունովի խոսքերով, իսկանդերների տրամադրումը նպատակ ունի ռազմավարական մակարդակի վրա զսպել Ադրբեջանին, սակայն եթե մեկ անգամ էլ լինի լոկալ սրացում հակամարտության գոտում՝ գործնականում հնարավոր է, որ իսկանդերը չօգտագործվի: «Հնարավոր է, որ ռեալ մեզ դա ոչ մի բան չտա : Իսանդերի օգտագործումը քաղաքական խնդիր է, չեմ բացառում, որ դրա օգտագործումը պետք է համաձայնեցվի ռուսական կողմի հետ» ,-ասում է  Դավիթ Հարությունովը: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, ցանկացած երկիր պետք է այն երկրների հետ տնտեսական միություններում լինի, որոնց հետ նաեւ ռազմական համագործակցություն կա: «Հայաստանի ռազմական պոտենցիալը 3 անգամ ցածր է Վրաստանի ռազմական պոտենցիալից եւ 5-6 անգամ զիջում է  Ադրբեջանին:  Բայց Ադրբեջանը չի կարողանում հավասարակշռությունը խախտել եւ լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը վերադարձնելու համար: Սա արդյունք է այն բանի, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այդ հարցերը կոմպենսացնում է»: Վ: Հարությունյանն ընդգծում է, թե Հայաստանը գտնվում է ռազմական դաշնակցի՝ Ռուսաստանի ատոմային հովանու ներքո, այսինքն Ռուսաստանն իրավունք ունի ատոմային պոտենցիալն ուղղել իր կամ իր դաշնակցի դեմ ոտնձգություն կատարողների դեմ: Ապրիլյան պատերազմը այստեղ էլ հարցեր էր առաջացրել: Հայաստանի ռազմական դաշնակիցն այդ օրերին լռեց։ Դավիթ Հարությունովի խոսքերով,  բոլոր երաշխիքները, որ Ռուսաստանը տալիս է, ուղղված են Թուրքիայի հիպոթետիկ կոնֆլիկտի դեմ: «Ղարաբաղյան հակամարտությունը ունի քաղաքական եւ իրավաբանական խնդիր, այսինքն՝ նման պայմանագիր չկա Ղարաբաղի հետ  ու նաեւ,  ընդհանուր առմամբ ընդունված է համարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի զինված ուժերը պետք է կարողանան ինքնուրույն լուծել»,-ասում է նա; Ռազմական փորձագետն ընդգծում է, ապրիլյան պատերազմը շատ խնդիրներ առաջացրեց, որոնց պատասխաններ դեռ չի տրվել;