Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խաղաղությամբ սկսեց Տալի հուշամրցաշարը

Սպորտ
sport-aronyan-1

Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակերով հանդիպեց Բորիս Գելֆանդի հետ: Կողմեր շատ արագ փոխանակեցին ֆիգուրները եւ արդեն 36-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Մնացած չորս պարտիաները շարունակվում են: Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ: