Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայիններում մարդկանց թիվը կվերահսկվի

Հասարակություն
gazel

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է  իրավախախտման  9  դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ թվով երեք հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ և անվտանգ սպասարկման մշտադիտարկումները: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Մայրաքաղաքում շարունակվում են  փողոցների ճաքալցման, փոսանորոգման, ինչպես նաև  մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն