Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ափսոսանք է հայտնել դաշնակցությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-5

Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ վարչապետն ասել է, որ «հասարակության մեջ, լրատվամիջոցների մեջ թյուրընկալում կա կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման ցանկություն չի ունեցել»: Արծվիկ Մինասյանը շուտով կդառնա բնապահպանության նախարար: Աղվան Վարդանյանը տեղյակ է, թե ինչու վարչապետը նրան չի տեսնում արդեն անվանափոխված էկոնոմիկայի նախարարությունում. «Վարչապետը նոր արդեն անվանումով նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ կապ ունեցող անձ»: Դաշնակցության համար ամենեւին կարեւոր չէ նախարարական աթոռների թիվը, կուսակցությունը Հանրապետականի հետ համաձայնագրով ձեւակերպել էր խնդիրները՝ կոռուպցիա, ստվեր։ Կարեն Կարապետյանի նշանակած մյուս նախարարների ոչ հանրապետական լինելը շատ չի մտահոգում Վահրամ Բաղդասարյանին. «Կարեն Կարապետյանը կատարում է այն գործողությունները, որը որ որդեգրել է ՀՀԿ-ն»: Բայց պարոն Կարապետյանը նախարար է նշանակում իր ընկերներին: Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է, որ այդ ընկերները Հանրապետական թիմի անդամ են, թեպետ կուսակցական չեն. «Հայաստանը փոքր երկիր է, եւ հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ կապ ունենան: Որեւէ մեկ անգամ, առավելեւս վերջին ժամանակներում Հանրապետական կուսակցությունը կուսակցական պատկանելության վրա չի հենվել եւ չի հենվելու»: Այդ նախարարներին ոչ մեկը չի ստիպելու անդամագրվել Հանրապետականին, ասում է պարոն Բաղդասարյանը: Լեւոն Զուրաբյանի համար սա խաբեություն է, եթե ոչ մեկն էլ Հանրապետական անդամ չլինի, այս կառավարության հենարանը Հանրապետական կուսակցությունն է. «Այս հենարանը փոփոխության չի ենթարկվել արդեն 18 տարի»: Իսկ Հանրապետականն, ըստ պարոն Զուրաբյանի, արդեն 18 տարի թաղված է կոռուպցիայի ու ստվերի մեջ եւ 18 տարվա ընթացքում 7-րդ անգամ հայտարարում է փոփոխություններ անելու ցանկության մասին եւ այն էլ՝ առանց Հանրապետականնների։