Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց Հրանտ Բագրատյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arpine-3

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին, հետաքրքրվեց. «Չե՞ք կարծում, որ առաջինը պետք էր ներկայացնել Կառավարության ծրագիրը հետո՝ կառուցվածքը: Քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը վերածվում է նաեւ Ներդրումների նախարարությանը, արդյոք արժեթղթղերի, ֆոնդային շուկան դուրս կբերվի՞ ԿԲ-ի տնօրինության տակից, որը սխալմամբ է այնտեղ հայտնվել ու զրոյական վիճակում է: Նաեւ՝ ինչպե՞ս եք տեսնում բնապահպանությունն ու բնական պաշարները առանձին նախարարությունների կազմում: Իսկ Քաղշինի վերացմամբ ո՞վ է  կատարելու նրա քաղաքաշինական գործառույթները: Սփյուռքի նախարարության հետ կապված այստեղ հնչած կարծիքների հետ համաձայն եմ՝ պետք է անվանումը փոխվի, օրինակ՝ լինի Սփյուռքի հետ կապերի նախարար, այլապես, օրինակ՝ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն կարող են բողոքել»: Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին՝ առաջինը ներկայացնել կառավարության ծրագի՞րը, թե՞ կառուցվածքը, նշեց, որ մոտեցման տարբերություն կա ընդամենը. «Ես հասկանում եմ, որ հակառակ մոտեցումն ունեք, ծրագրի քննարկումները ընթացքի մեջ են: Ծրագիրը կա գաղափարներում, տեսլականում, պատկերացումներում, շուտով թղթի վրա հանձված կներկայացվի: Իսկ կառուցվածքային փոփոխությունները այդ ծրագրին համահունչ են ներկայացված. ընդամենը տեխնիկական հարց է»: Ինչ վերաբերում է արժեթղթերի շուկային, ապա նա նշեց, որ քաղաքականության տեսանկյունից ներկայացվել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն է զբաղվելու արժեթղթերով. «Այնուամենայնիվ, ես կներկայացնեմ ձեր առաջարկները՝ հիմնավորումներով, իմ կողմից էլ հավելյալ կավելացնեմ: Բնապահպանության մասով ես ընդունում եմ ձեր առաջարկությունը եւ կներկայացնեմ: Քաղաքաշինության գործառույթները տարբեր գերատեսչությունների կողմից են իրականացվելու: Սփյուռքի նախարարության հետ կապված ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ. դա քննարկման առարկա է, ու առաջինից երկրորդ ընթերցում կառավարության դիրքորոշումը կներկայացնեմ»: