Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Գերմանիայի դեսպանը սովորեց լատիներեն

Քաղաքականություն
Samvel-5

Լեզուների եվրոպական օրվա միջոցառումն աշխարհում նշվում է տասնհինգերորդ, Հայաստանում՝ հինգերորդ անգամ: Մանկավարժական համալսարանում հնչում է Եվրամիության օրհներգը:  Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը հաջորդաբար խոսում է երկու լեզվով՝ հայերեն ու գերմաներեն. Գերմանիայի դեսպանն էլ է ներկա: Միջոցառման խորհուրդը լեզուների պահպանումն է: Բայց մինչ այդ հնչում է Մոցարտ` նրա 260-ամյակի առթիվ: Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը կարևորում է բոլոր այն լեզուները, որոնցով նույնիսկ մի քանի հազար մարդ է շփվում: Դրանք պահպանել է պետք. «Ուրախ եմ, որ այս միջոցառումն սկսվեց բոլորիս հասկանալի՝ երաժշտության լեզվով: Սա դարձյալ խոսում է Հայաստանի մշակութային արմատների մասին»։ samvel-4 «Մի քանի լեզվի տիրապետողները ավելի շուտ են աշխատանք գտնում և ունեն մրցակցային առավելություններ»,-նկատում է Մանկավարժականի պրոռեկտոր Արա Երեմյանը: samvel-3 Հյուրընկալված դեսպանն այլ առավելություններ էլ է տեսնում ու դրանց մասին խոսում սեփական փորձով. «Երբ ուսանող էի, որոշեցի անգլերենին զուգահեռ սովորել ևս մեկ օտար լեզու՝ լատիներեն: Չնայած դա աշխատանքում անհրաժեշտ չէր ինձ, բայց հնարավորություն տվեց՝ ավելի խորը ծանոթանալու հռոմեական արվեստին ու մշակույթին: Հայաստանում լատիներեն իմացող  ուսանողները շատ քիչ են»։ samvel-1   Մեր երկրում  հետաքրքրությունը մեծ է անգլերենի ու գերմաներենի նկատմամբ: Արդյունքում, մասնագետները վստահեցնում են՝ Եվրոպայում սովորելու հեռանկարները դեռ երբեք այսքան մոտ չեն եղել: