Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղական տուրքի թեթեւացում՝ ՓՄՁ-ների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
e914439a5447978537acc07a409ebb1d

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի փոփոխությունները: Ըստ այդմ՝ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վաճառքի թույլտվության համար հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար մինչեւ սահմանվում է 17 500 դամի տուրք: Նրա խոսքերով՝ այսպիսով, 10-11 հազար տնտեսվարող իր վրա կրելու է այս բեռի թեթեւացումը: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ սկզբունքը ճիշտ է այս փոփոխությունների, սակայն խնդիրներ կան մեթոդաբանության հետ կապված. «Կարելի էր կիրառել պերֆերենցիոն սկզբունքը. այն կիրառում ենք, օրինակ, եկամտահարկի պարագայում: Այս դեպքում խոշորը չի բողոքի, որ իրեն նեղում ենք: Չպետք է մոռանանք, որ հանրապետության ՀՆԱ-ի ավելի ¾-ը արտադրվում է Երեւանում ու դրան նպաստում է բնակչության 38 տոկոսը»: Կամո Արեյանը համաձայնեց նրա հետ. «Այո, ապրանքաշրջանառության առյուծի բաժինը Երեւանում է կենտրոնացված, սակայն գերփոքր կրպակների միայն 52 տոկոսն է տեղակայված այստեղ: Մենք նաեւ խիստ մոտեցում ունենք մայրաքաղաքի կենտրոնի նկատմամբ, քան ծայրամասերի»: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր առաջին հարցի վերաբերյալ իրենք իրար չհասկացան ու ավելի կոնկրետ կխոսի իր ելույթի ժամանակ: