Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+մարզեր. ՏԻՄ ընտրությունների 1-ին փուլի սխալներն ու ինչ սպասել 2-րդից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kiraki

«Ա1+»-ը սկսում է նոր հաղորդաշար։ Այսուհետ ամեն կիրակի մարզային հեռուստակայանների աջակցությամբ կամփոփենք շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Այս անգամ թեման ՏԻՄ ընտրություններն են։ Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արդյոք այդ ընտրությունները որևէ կերպ տարբերվեցի՞ն մեր երկրում մինչ այժմ տեղի ունեցած ընտրություններից։ Ինչ ընթացք ունեցավ ընտրությունների առաջին փուլը և ինչ սպասել երկրորդից։ Այս հաղորդմանը մեզ հետ աշխատել են Վանաձորի «Լոռի» և Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունները։ Հաղորդման հյուրերն են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը և ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը։ Հաղորդումը վարում է Հասմիկ Բուդաղյանը։