Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ արտահերթ նիստի օրակարգն անընդունելի է» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-2

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ անընդունելի են համարում Կառավարության գործելաոճը՝ 22 օրակարգային հարց բերել արտահերթ նիստին: «Մինչդեռ արտահերթ նիստին պետք է քննարկվեր միայն Կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը: Մենք հիմա պատրաստվում ենք ՏԻՄ ընտրություններին ու անցկացնել արտահերթ նիստ այս օրերին՝ անընդունելի է»,-հայտարարեցին նրանք: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը շատ կարճ է տեւելու. «Եթե ՏԻՄ ընտրություններ են, դա չի նշանակում, որ մենք չպետք է ԱԺ նիստ անցկացնենք: Միշտ էլ ունեցել ենք ՏԻՄ ընտրություններ»: