Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում կներկայացվի «Յանդեքս»-ի, «GG տաքսի»-ի, «Մոբի տաքսի»-ի վարքագիծը

Պաշտոնական
ca7f8e53b5c4391a71a8b603f44f13cd

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր՝ սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա: Մոսկվայում  տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Այն մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ այս տարվանից սկսած՝ հակամենաշնորհային մարմինների խորհուրդը   Ռուսաստանի Դաշնության փոխարեն ղեկավարում է Հայաստանը: Ա. Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին նման լայն ֆորմատով նիստն է: Նիստի ընթացքում մրցակցային մարմինների ղեկավարները Խորհրդի նախագահին կներկայացնեն իրենց կառույցների վարույթներում գտնվող ընթացիկ և առավել արդիական գործերը՝ համատեղ փորձի փոխանակման նպատակով: Ա. Շաբոյանը կներկայացնի մի քանի համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործեր՝ այդ թվում այս պահին ՏՄՊՊՀ վարույթում գտնվող էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների («Յանդեքս», «GG  տաքսի»,  «Մոբի տաքսի») վարքագծի ուսումնասիրության արդյունքները:   ՀՀ ՏՄՊՊՀ 26.09.16