Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղիղ միացում. Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
FotorCreated-1

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-12:30-ին ՀԲԸՄ գրասենյակում տեղի կունենա «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով հանրային քննարկում՝ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը: «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի ԵՄ-ի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտին ուղղված գործողություններին, ՀՀ կառավարության՝ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման մոտեցմանը, բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության ու էներգախնայողության հարցերին, դրանցում ներդրումներ կատարելու համար առկա մարտահրավերներին: Կքննարկվեն նաեւ քաղաքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանները, կներկայացվի Ազգային հիպոթեքային ընկերության, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի փորձը: Քննարկման բանախոսներն են՝ Արմեն Ղուլարյան, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, Հոա-Բին Աջեմյան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար, Հայկ Բադալյան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ, Լուիզա Վարդանյան, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն, Արտեմ Խարազյան, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ, Հայկ Ոսկանյան, Ազգային հիպոթեքային ընկերության գործադիր տնօրեն: Քննարկումն առցանց ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am-ում: