Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Թեւան Պողոսյանը միասին ընթրել են

Քաղաքականություն
93779

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ընտանիքի հետ Թեւան Պողոսյանի տանն ընթրել են: Հիշեցնենք, երբ Քաղաքացիական պայմանագիր եւ Լուսավոր Հայաստան կուսակցություները հեռակա բանավեճի էին բռնվել, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բաց նամակով հանդես եկավ եւ կողմերին հրավիրեց իր տուն գինի խմելու, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նման հանդիպման կմասնակցի մեկ պայմանով, որ ինքը հանդիպմանը գնա իր ընտանիքի հետ եւ չլինելու քաղաքական քննարկում: 14495346_10155332972028378_6597289246137485607_n