Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրու օր»-ը՝ Գյումրիում

Մարզեր
gyumri1

Հոկտեմբերի 25 ին «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի, Աբովյան փողոցի՝ Քըրք Քըրքորյանի անունը կրող հատվածի, Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունները, որոնց ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տոնակատարություններին մասնակեցելու համար Գյումրի ժամանած հյուրեր: Քաղաքապետը մասնակցեց նաև «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային ռոք փառատոնի բացման արարողությանը, որը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին և անց է կացվում «Սեւ ամրոց» համալիրում: Տոնական միջոցառումները շարունակվում են նախապես հայտարարված ժամանակացույցով: Միջոցառումների ավարտը կտրվի Վարդանանց հրապարակում կազմակերպված տոնական համերգով և հրավառությամբ: gyumri2 gyumri3 gyumri4