Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔ միությունը՝ Հմայակ Հովհաննիսյանին բերման ենթարկելու և խուզարկելու մասին

Պաշտոնական
b8d6a84ce7d4f88468d5f4b581bb7c12

Հայաստանի Քաղաքագետների միության հաղորդագրությունը Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան բերման ենթարկելու և խուզարկելու մասին   Սեպտեմբերի 24-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, <<Նոր Հայաստան>> հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանին զանգահարել են ոստիկանությունից և առաջարկել հանդիպել պարզելու համար 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ոստիկանություն ներկայացված ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ նրա հաղորդման ինչ-ինչ մանրամասներ: Զանգահարողը Հմայակ Հովհաննիսյանին, ով հանրաքվեի ընթացքում <<Ժառանգություն>> խորհրդարանական խմբակցության վկայականով Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքում հետևել է քվեարկությանը, հավաստիացրել է, որ Ստեփան Շահումյանի անվան դպրոցում ընտրողներին ահաբեկող հանցագործ բանդային վերջապես հայտնաբերել են և խնդրում են օգնել քննությունն ավարտին հասցնելու գործին: Հանդիպման ժամանակ ոստիկանները ցինիկաբար հայտարարել են, որ իրականում իրենց հանձնարարված է ձերբակալել և խուզարկության նպատակով ոստիկանություն տանել հենց Հմայակ Հովհաննիսյանին: Պարզաբանելով, որ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում և որ իրենք պետք է ենթարկեն նրան բերման ոստիկաններն ընտրակեղծարարներին ձերբակալելու մասին իրենց բլեֆը <<արդարացրել են>> նպատակահարմարությամբ՝ խաբել ենք և լավ ենք արել: Թե ինչո՞ւ են Կենտրոնի բնակիչ Հմայակ Հովհաննիսյանին տարել Էրեբունի համայնքի ոստիկանական բաժին, որը հարում է Սարի թաղին, պարզ դարձավ, երբ բաժանմունք նախօրոք բերված երկու ընթերավկաների ներկայությամբ նրան սկսեցին խուզարկել. Գոնե մեկ կտրող-ծակող իր հայտնաբերելու հույս ունեին, սակայն բացի բանալիներից ու կրակայրիչից ուրիշ բան չկար: Եվրամիության խորհրդանիշով Հմայակ Հովհաննիսյանի անձրևանոցի վերաբերյալ բաժանմունքի պետի տեղակալը, որի ներկայությամբ էին խուզարկում, աչքերի ահեղ արտահայտությամբ հարցրեց. <<Սա Ամերիկայի՞ց է>>: Ստանալով պատասխան, որ գնված է Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Հմայակ Հովհաննիսյանի աշխատած ժամանակշրջանում, փոքր-ինչ հանդարտվեց և հայտարարեց, որ պետք է նրան տեղափոխեն ոստիկանության Էրաբունու բաժանմունքից ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ և Հմայակ Հովհաննիսյանին առաջադրվեց 5 տարի շարունակվող դատական հետապնդումների արդյունքում թխված դատական վճիռների կատարումից խուսափելու մեղադրանք: Որպես խափանման միջոց ընտրվեց մշտական բնակության վայրից չբացակայելու պարտավորություն: Այս պատմության մեկնաբանությունը թողնում ենք լրատվամիջոցներին և իրավապաշտպաններին, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանին: Հիշեցնենք որ վերջինի նախորդը՝ Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարության ընթացքում Հմայակ Հովհաննիսյանին վերաբերվող երկու վճիռ է կայացրել: Այդ վճիռներից մեկը ՀՀ կառավարության, իսկ մյուսը՝ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Հմայակ Հովհաննիսյանի օրինական իրավունքների խախտման մասին են՝ որոշումներ, որոնք վերանշյալ պետական մարմինների կողմից չարանենգորեն անտեսվել են: Ավելացնենք, որ Հմայակ Հովհաննիսյանի դեմ այս հերթական գործի ընթացքը վերահսկող դատախազ է նշանակվել Արտաշես Գեղամյանի որդին, ինչը կատարվածին հաղորդում է քաղաքական հետապնդման լրացուցիչ երանգ և լույս է սփռում ոստիկանության ապօրինի ու լկտի գործողությունների դրդապատճառների վրա: