Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Աբաջյանի կողքին նաև Արմենակ Ուրֆանյանի ու Բենիամին Եղոյանի դիմանկարները. Առավոտ

Հասարակություն
Abajyani-nkarich

Հայրենիքը բարձրագույն արժեք է, նրա պաշտպանությունը՝ սրբազան գործ… Ու ազնիվ , հայրենանվեր հայորդիները կռվել- չկռվելը կշեռքի նժարին չեն դնում, ծանր ու թեթև չեն անում. նրանք նետվում են մարտի դաշտ իրենց սրբությունները պաշտպանելու գիտակցական մղումով: Սա չգրված օրենք է, որի ճշմարտացիությունը ևս մեկ անգամ ապացուցեցին ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթած անձնազոհ տղերքը: Ասում են՝ ժամանակն ամեն բան իր տեղն է դնում. ապրիլին հաջորդած ամիսներն անցան մի ակնթարթի պես, ակնթարթ, որը լուծեց այնքա՛ն չլուծված խնդիրներ, տվեց մինչ այդ չհասկացված այնքա՛ն հարցերի պատասխաններ, որոնք իրենց հետ բերեցին և՜ հպարտություն, և՜ խորը ցավ, և՜ մեծ զղջում ու ափսոսանք: Անցած այս 6 ամիսները բավական էին, որ յուրաքանչյուր ոք վերագնահատեր պատերազմի արդյունքներն ու համապատասխան եզրակացություններ աներ: Ապրիլյան պատերազմը սթափեցրեց մեր հասարակությանը, պատմություն կերտեց մեր իսկ աչքերի առաջ: Միանգամից չքացան էկրանային հերոսները, և ժողովրդի ծոցից ծնվեցին իսկական, խոնարհ ու պարզ, բայց անհաղթ ու խիզախ հերոսները: Հերոսներ, որոնց սխրանքն անգնահատելի է, չէ՞ որ նրանք, անձնվիրաբար կռվելով հաղթել են ոչ միայն թշնամուն, այլև մահվանն ու ժամանակի: Այդ հերոս տղաներից մեկն էլ Ռոբերտ Աբաջյանն էր …. abajyan Մոնումենտցի Կյաժը կռվեց Արցախում, հետո հասավ մինչև Ռիո՝ Օլիմպիական բարձունք, օրերս էլ հանգրվանեց նաև ԵՊՀ տանող ճանապարհին: ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ, անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայր բուհի տարածքում երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Արթուր Ավագյանը պատկերում է Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների դիմանկարները (դրանց կողքին գրվում են նաև երիտասարդությանն ուղղված կոչեր – հեղ. Նվեր Կիրակոսյան): Շարքի առաջին հերոսն էլ Ռոբերտն է … Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով