Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը 3-րդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1chess-junior

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:   Հայաստանի շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս մինչեւ 16 տարեկանների մրցաշարում ելույթ ունեցող Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ կրկին գլխավորեց աղյուսակը:   Իսկ ահա մեր 18 տարեկան շախմատիստները՝ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, որոնք հաղթանակով էին սկսել մրցաշարը, այս անգամ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ մի փոքր նահանջեցին: Նրանք այժմ 2,5-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:   Մեր մյուս պատանի շախմատիստները Դավիթ Միրզոյանը (Մ-16), Շանթ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը (Մ-14) նույնպես հաղթանակներ տարան այս տուրում եւ բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: