Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Ալաշկերտը»՝ 2016թ Հայաստանի սուպերգավաթակիր

Սպորտ
a1alashkert

Երեւանի «Ալաշկերտը» ֆուտբոլի 2016 թվականի չեմպիոնի կոչմանն ավելացրեց եւս մեկ կոչում:   Այսօր «Հանրապետական» մարզդաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղում ալաշկերտցիները հանդիպեցին հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանցի» հետ:   Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Աբրահամ Խաշմանյանի սաները՝ 2:1: Այդպիսով, «Ալաշկերտն» առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի սուպերգավաթը, որը մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի 24-ը կպահպանվի ակումբի նստավայրում: