Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թվապատումն» ունեցավ իր հաղթողները (տեսանյութ)

Հասարակություն
Tvapatum16_spelcials

«Թվապատում 2016» լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները հայտնի են։ Երկու օր Մատենադարանում անցկացված մեդիակոնֆերանսներից հետո այսօր Լօֆթ-ում մրցանակներ ստացան հաղթած աշխատանքները։ Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Բալասանյանի «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութը, որը հրապարակվել է Հետք պարբերականում։ Ռեինֆորմացիա. Բարեփոխումների լավագույն լուսաբանում  անվանակարգում հաղթեց ԱՐ հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. Ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութը։ Հաղթողին տրվեց 250 000 դրամ մրցանակ։ Դիտակ. Հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը և սահմանված  250 000դրամ պարգևը կիսեցին Հետք պարբերականի երկու հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» և «Ինչպես խաբել հասարակությանը՝ կառավարության որոշումների մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»։ Գործող անձ անվանակարգում հաղթեց «Կանաչների հեղափոխություն» տեսանյութը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարի կատարած աշխատանքի մասին։ Հերոսի կերպարը բացահայտելու համար հատուկ մրցանակի արժանացավ Հանրային հեռուստատեսության լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ «Հաղթահարելով քաղցկեղ» տեսանյութի համար։ Խրախուսական մրցանակներ ստացան «Ա1+»-ի «Մանկատան այլընտրանքը նյութի լրագրող Ռոբերտ Անանյանը և panorama.am-ի «Բարի մաման» հոդվածի հեղինակ Լալա Տեր-Ղազարյանը։ Հիշեցնենք, որ «Թվապատում 2016»  մրցույթին ներկայացվել է 131 պատմություն՝ 35 լրատվամիջոցի 75 լրագրողի կողմից։ Ստորև ներկայացնում ենք մրցույթին «Ա1+»-ի ներկայացրած տեսանյութը։