Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ 1 տարվա. ՀԺ

Քաղաքականություն
e13e34c20c56e6bf03c85aa5eb6a0082

Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում անցած տարվա մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի գործով դատավարությունն ավարտվել է: Սեպտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչել բոլոր ամբաստանյալներին եւ Սուրիկ Խաչատրյանների ազգականներին դատապարտել ազատազրկման: Այս մասին մեր զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա ասաց, որ Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը եւ Շահում Դավթյանը, դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում